+(374) 237 23034 | [email protected]
«Կայուն զարգացման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մասնակցության» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Դասընթացավարի վերապատրաստում. Հայաստանում կանանց դերակատարության և սեռի հատկանիշով խտրական ընտրության նվազեցման խթանում» ծրագիրը, որը մեկնարկել է 2019 թ.-ի դեկտեմբերի 11-ից հայաստանյան իրականությունում վերարտադրողական վարքագծի, դրանց պատճառների ու պայմանավորվող գործոնների, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների ու խտրական վերաբերմունքի մասին դասընթաց- վերապատրաստումներ իրականացնելով:
Դասընթացի երկրորդ փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 14-18-ը:
Այս փուլին մասնակցում էին թեմայով հետաքրքրված երիտասարդներ, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դասընթացները մեկնարկեց ՏԻՄ-ում կանանց ակտիվ մասնակցության խնդիրների մասին քննարկումներով, որը վարում էր փորձագետ Գևորգ Եղիազարյանը: Մասնակիցները ծանոթացան ոլորտային խնդիրներին, վեր հանեցին այն հիմնական կարծրատիպերն ու խոչընդոտները, որոնք ստիպում են կանանց ավելի պասիվ լինել համայնքային կառավարման մեջ:
Խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները ներկայացրեցին համայնքային խնդիրներ և դրանց լուծմանն ուղղությամբ հնարավոր գործողությունները, որոնք կարող են իրականացնել որպես համայնքի բնակիչ:
Ծրագրի մյուս փուլերն արդեն կանանց վերարտադրողական առողջության, դրա վրա ազդող բացասական վարքագծի պատճառների և պայմնավորող գործողնների մասին էր, որը վարում էր փորձագետ, դասընթացավար Անի Թովմասյանը:
Վերջինս 2016 թվականից ներգրավված է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրիրներն ուսումնասիրող ծրագրերում, որոնց շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է անցկացրել կանանց շրջանում: Այս հանդիպումներից ստացած տեղեկատվությունն ու հավաքագրած խնդիրները, պատճառներն ու հետևանքները ընդհանրացված էին նրա տեսական նյութերում: Իսկ արդեն քննարկումները թեմայի վերաբերյալ նոր տեղեկատվության աղբյուր դարձան:
Հղիության արհեստական ընդհատումների, վիժումների վերաբերյալ քննարկման ժամանակ մասնակիցներից մեկը նկատեց. «Վերջերս լսում էի տատիկիս խոսակցությունը ընկերուհու հետ, նրանք քննարկում էին վիժում ունեցած մի կնոջ հոգեվիճակը: Ես ապշել էի, որ այդ թեմայով նրանք այնքան հանգիստ էին խոսում առանց էմոցիաների, կարծես սորովական երևույթ լիներ:
Մեր տատիկների և մայրերի սերնդի համար այդ թեման այնքան սովորական է, ինչը չենք կարող ասել մեր սերնդի մասին: Մենք ավելի զգացմունքային ենք, մենք
ավելի կապված ենք նոր կազմավորվող երեխայի հետ, որ նրան կորցնելը մեծ տառապանք է պատճառում»:
Քննարկումներ ծավալվեցին կանանց իրավունքների, իրավագիտակցության մասին:
Պտղի սեռի խտրական ընտրության պատճառների, արմատների մասին: Մասնակիցները նկարտեցի, որ որքան էլ ընդունելի է աղջիկներ ունեցողների ցանկությունը տղա ունենալու հարցում, սակայն քննադատելի է այն ճանապարհը, որը ընտրում են իրենց կամ ընտանիքի երազանքին հասնելու համար:
Շատ կանանց մոտ այնքան սուր և կողմնակալ է առաջինը տղա երեխա ունենալու ցանկությունը, որ, իմանակով պտղի իգական սեռի մասին, պատրաստ են հրաժարվել առաջին պտղից, ինչը խիստ վտանգավոր է կնոջ վերարտադրողական առողջության համար: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ երիտասարդ աղջիկները առաջին պտուղը արհեստական ընդհատում անելով հետագայում ձեռք են բերում անպտղություն:
Դասընթացների հաջորդ օրերին նույնպես առանցքային էր կանանց նկատմամբ գենդերային խտրականության թեման: Տարբեր ֆիլմերի, հոլովակների միջոցով թեման ներկայացվեց տարբեր տեսանկյուններով՝ բացահայտելով խնդիրը բազմակողմանի:
«Դասընթացավարի վերապատրաստում. Հայաստանում կանանց դերակատարության և սեռի հատկանիշով խտրական ընտրության նվազեցման խթանում» ծրագրի նպատակն էր վերապատրաստել խնդրով մտահոգ մարդկանց, ովքեր խնդրի մասին կփորձեն բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը համայնքներում:
Այդ գործունեությունն իրականացնելու համար փորձագետն ուսուցանեց տեղեկատվական քարոզարշավներ իրականացնելու գործիքներ, մեթոդներ: Մասնակիցներին տրամադրվեցին տպագրական նյութեր՝ գրքույկներ, պոստերեր:
Ծրագրի շրջանակներում վերապատրաստվեցին 50 երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից:
Ծրագրի երկրորդ փուլի ( դեկտեմբերի 14-18 ) բոլոր լուսանկարները կարող եք տեսնել այստեղ





