«Երիտասարդների ներգրավում ՔՀԿ-ների ծրագրային կառավարմանը» թեմայով աշխատաժողով

«Երիտասարդության ձայների հզորացում. քաղաքացիական ներգրավվածության համար նպաստավոր համայնքի ստեղծում Արմավիրում» նախագծի շրջանակում ս․թ․ փետրվարի 27-29-ը ԱԶԿ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ «Երիտասարդների ներգրավում ՔՀԿ-ների ծրագրային կառավարմանը» թեմայով 3-օրյա աշխատաժողով։

Աշխատաժողովի մասնակիցներն էին Արմավիրի մարզի քաղաքացիական հասարակության թվով 6 կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ նպատակն էր աջակցել վերջիններիս՝ ներգրավելու երիտասարդներին կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի կառավարմանը՝ որպես ակտիվ ու գործուն մասնակիցներ։

Աշխատաժողովի 3 օրերի ընթացքում մասնակիցները հագեցած բանախոսությունների, խաղ-վարժանքների և գործնական աշխատանքների միջոցով խորացրին իրենց գիտելիքները երիտասարդների քաղաքացիական մասնակցության, դրա կարևորության և առավելությունների, երիտասարդների դրական զարգացման հայեցակարգի վերաբերյալ, ինչպես նաև զարգացրին իրենց հմտությունները կազմակերպության ծրագրերի կենսացիկլի կառավարմանը երիտասարդների ներգրավման և երիտասարդահեն ծրագրերի մշակման ուղղությամբ։

Առջևում սպասվում է շարունակական համագործակցություն մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մշակելու և իրականացնելու համայնքային նախագծեր, որոնք միտված կլինեն երիտասարդների դրական զարգացմանը և կապահովեն այդ նախագծերի կառավարմանը երիտասարդների ակտիվ մասնակցություն։

—————————————————————————————————————

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության «Երիտասարդության ձայների զորացում. քաղաքացիական ներգրավվածության համար նպաստավոր համայնքի ստեղծում Արմավիրում» նախագիծն իրականացվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն»/ACE ծրագրի շրջանակներում։ ACE ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։ 

Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով։

#PHinternational #armcivics4engage  #PYD #positiveyouthdevelopment #USAIDArmenia