«Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» թեմայով աշխատարան Արենի համայնքում

Մայիսի 8-ին Արենիի համայնքապետարանում անցկացվեց «Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» թեմայով աշխատարան, որին մասնակցեցին խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերից 15–30 տարեկան երիտասարդներ։

Աշխատարանը կազմակերպվել էր ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ՝ կիրառելով փորձառական ուսուցման մոտեցումներ և «Կոմպասս» մասնակցային վարժությունը։ Մասնակիցները քննարկեցին տեղական ինքնակառավարման գործընթացներին մասնակցելու իրենց իրավունքը, կիսվեցին սեփական փորձով և տեսակետներով, ինչպես նաև վերհանեցին այն խոչընդոտները, որոնք սահմանափակում են երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում։

Աշխատարանի հիմնական նպատակներն էին՝

  • բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքների վերաբերյալ,
  • հավաքագրել նրանց դիտարկումներն ու փորձը՝ տեղական մակարդակում երիտասարդների ակտիվ մասնակցության խթանման և համապատասխան մեխանիզմների մշակման համար։

Աշխատարանը ստեղծեց բաց և ներգրավված միջավայր՝ խթանելով երկխոսությունն ու համագործակցությունը երիտասարդների միջև։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ ցուցաբերած հետաքրքրվածության, ակտիվ մասնակցության և կառուցողական քննարկումների համար։

#eyfcoe