Երիտասարդական նորարարական հեքեթոն Արենի համայնքում

Հուլիսի 11-ին Արենի համայնքում կայացավ երիտասարդական նորարարական հեքեթոն, որի նպատակն էր խթանել երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին և տեղական ինքնակառավարման գործընթացներին։ Միջոցառմանը մասնակցեցին տասնյակ երիտասարդներ, որոնք համախմբվեցին՝ մշակելու ստեղծարար և կիրառելի գաղափարներ՝ ուղղված համայնքային մասնակցության զարգացմանը։

Հեքեթոնի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին «Կոմպաս» ձեռնարկի հիման վրա մշակված սիմուլյացիոն վարժության մեջ՝ բացահայտելու մասնակցության խոչընդոտները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց մարդու իրավունքների և տեղական ինքնակառավարման դերին՝ որպես ակտիվ քաղաքացիության հիմնասյուներ։

Մասնակիցները աշխատեցին թիմերով՝ մենթորների աջակցությամբ մշակելով նորարարական լուծումներ, ստեղծեցին գաղափարների նախատիպեր և ներկայացրին դրանք ժյուրիին։ Ներկայացումների արդյունքում ընտրվեցին երեք լավագույն գաղափարներ, որոնք մոտ ապագայում կկոչվեն կյանքի Արենի համայնքում՝ նպաստելով երիտասարդների նախաձեռնողականության և մասնակցային մշակույթի զարգացմանը։

Միջոցառման ավարտին կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին, մենթորներին և գործընկերներին՝ արդյունավետ, ներշնչող և համագործակցային միջավայրի ձևավորման համար։

Հեքեթոնը իրականացվել է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

#eyfcoe