+(374) 237 23034 | [email protected]
Ապրիլի 26-ին ԱԶԿ ՀԿ-ն անցկացրեց «Երիտասարդների ներառման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում հեքեթոն, որի նպատակն էր զարգացնել կայուն և ներառական տեղական կառավարման նորարարական լուծումներ Արմավիր և Մեծամոր համայնքներում:
Հեքեթոնը միտված էր ստեղծելու նոր կառավարման մշակույթ, որտեղ երիտասարդները ակտիվորեն ներգրավվում են համայնքի զարգացման ու որոշումների կայացման գործընթացներում՝ առաջարկելով նորարարական լուծումներ։
Միջոցառմանը ներկա էին նաև Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, ովքեր սկզբում ողջունեցին մասնակիցներին ու պատասխանեցին նրանց հուզող հարցերին:

Հեքեթոնի ընթացքում ձևավորվել է 5 թիմ, որոնք աշխատել են հետևյալ կարևոր թեմաների շուրջ՝
- Մասնակցության մեխանիզմների վերաբերյալ տեղեկացվածության պակաս,
- ՏԻՄ-ի հմտությունների և տեղեկացվածության բաց ներառականության մեխանիզմների վերաբերյալ,
- Քաղաքացիների ներառման ոչ ներառական մեխանիզմները ՏԻՄ-ում,
- Ֆիզիկական, տնտեսական և սոցիալական խոչընդոտներ համայնքային մասնակցության վերաբերյալ,
- Քաղաքացու գիտելիքների ու հմտությունների պակասը ՏԻՄ-ի հետ արդյունավետ աշխատանքի և համայնքային ծրագրերին դիմելու գործընթացում։





Հեքեթոնի մասնակից թիմերը ներկայացրել են իրենց գաղափարները ժյուրիին, որն էլ գնահատել է յուրաքանչյուր նախագծի արդիականությունն ու նորարարությունը։ Ժյուրիի կազմում էին՝
- Ասթինե Ապիտոնյան – ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ,
- Լիլիթ Աֆրիկյան – ՀՀ Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ,
- Մարուշ Հակոբյան – ՀՀ Արմավիրի մարզի, Մեծամոր համայնքի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ,
- Նաիրա Առաքելյան – ԱԶԿ ՀԿ նախագահ,
- Էմմա Գրիգորյան – ԱԶԿ ՀԿ աշխատակից։

Հեքեթոնի արդյունքում հաղթող ճանաչվեցին հետևյալ թիմերը՝
- «Համայնքի ուժ»
- «Հզորացում»
- «Մատչելի միջավայր, մատչելի կյանք»



Հաղթող թիմերին կմիանան «InfoYouth» և «Բաց համայնք» թիմերը՝ իրենց նախագծերը կյանքի կոչելու և իրականացնելու համար։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ իրենց ակտիվ մասնակցության և նորարարական գաղափարների համար։
Սույն միջոցառումն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից:
#ԵրիտասարդներիՁայնը #EU4Youth #ԱԶԿՀԿ #Հեքեթոն




