Երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացման դասընթաց

Սեպտեմբերի 16-17-ը երիտասարդական կազմակերպությունների 25 ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության բոլորի մարզերից հանդիպել էին Աղվերանում՝ մասնակցելու երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացման ծրագրին, որը նպատակ ուներ աջակցել երիտասարդական ծրագրերի մշակման և իրականացման գործում ներգրավված կազմակերպություններին։ Միջոցառմանը մասնակցում էին երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում էին խորացնել իրենց գիտելիքները և հմտությունները երիտասարդական ծրագրեր մշակելու և իրականացնելու տարբեր թեմաների շուրջ։

Թեմաները, որոնք քննարկվել էին ծրագրի ընթացքում,  հետևյալն էին՝

  • Կազմակերպական զարգացում և կառավարում՝ ներառյալ ռազմավարական պլանավորում, կարիքների գնահատում, ռեսուրսների քարտեզագրում, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակների սահմանում։
  • Շահագրգիռ կողմերի քարտեզագրում՝ երիտասարդական ծրագրերի հաջող իրականացման համար։
  • Ֆոնդահայթայթում և առաջարկների կազմում՝ ներառյալ ծրագրերի հստակ և հակիրճ նկարագրություններն ու իրատեսական բյուջեների մշակում։
  • ֆինանսական կառավարում, ներառյալ համապատասխան օրենսդրությունն ու կանոնակարգերը
  • Հանրային հաղորդակցություն և լրատվամիջոցների հետ կապեր, սոցիալական մեդիայի և թվային հարթակների արդյունավետ օգտագործում երիտասարդական ծրագրերի համար
  • Երիտասարդական ծրագրերի իրականացում, մշտադիտարկում և հաշվետվություն։

Կարծիքներ մասնակիցներից.

Այսպիսի կարողությունների զարգացման ծրագրերը կարևոր են մի քանի պատճառներով: Օրինակ՝

  • դրանք նպաստում են երիտասարդական կազմակերպությունների հզորացմանը, ինչը նրանց թույլ է տալիս մշակել և իրականացնել ավելի արդյունավետ և կառուցվածքային ծրագրեր՝ համայնքների շահերին ծառայելու համար:
  • ունենում ենք կայուն զարգացում, քանի որ ռազմավարական պլանավորման, ռեսուրսների քարտեզագրման և ֆինանսական կառավարման վերապատրաստման միջոցով կազմակերպություններն ավելի լավ են պատրաստված երկարաժամկետ կայունության ապահովման համար, ինչը երաշխավորում է, որ նրանք կկարողանան շարունակել աջակցել երիտասարդներին:
  • ծրագրերի մշակման և իրականացման բարելավում է տեղի ունենում։ Իմանալով, թե ինչպես սահմանել իրատեսական նպատակներ, մշտադիտարկել առաջընթացը և արդյունավետ հաղորդակցվել շահագրգիռ կողմերի հետ, կազմակերպությունները կարող են մշակել ծրագրեր, որոնք իրատեսական են և ցանկալի արդյունքներ ունեն։
  • Ֆոնդահայթայթման և ծրագրային առաջարկների կազմման հմտությունների շնորհիվ կազմակերպությունները կարող են ձեռք բերել ֆինանսական միջոցներ՝ ընդլայնելու իրենց գործունեությունը և աջակցելու ավելի լայն նախաձեռնությունների:
  • Լրատվամիջոցների հետ աշխատանքի և սոցիալական մեդիայի օգտագործման վերապատրաստումը օգնում է կազմակերպություններին ունենալ արդյունավետ հանրային հաղորդակցություն, բարձրացնել իրազեկությունը, պաշտպանել երիտասարդական խնդիրները և ներգրավել ավելի լայն լսարան, ինչը մեծացնում է նրանց ազդեցությունը:

Ընդհանուր առմամբ, այս ծրագիրը օգնեց ամրապնդել երիտասարդական կազմակերպությունների կարողությունները՝ թույլ տալով նրանց ավելի արդյունավետ գործել, ապահովել անհրաժեշտ ֆինանսավորում և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք դրական ազդեցություն կունենան համայնքների վրա։


Սույն միջոցառումը իրականացվել է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակներում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից: