+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2024 թվականի սեպտեմբերի 16-17-ը կիրականացնի կարողությունների զարգացման ծրագիր երիտասարդական ծրագրերի մշակման և իրականացման վերաբերյալ։ Երկօրյա հանդիպման ընթացքում կանդրադառնանք հետևյալ թեմաներին․
- Կազմակերպական զարգացում և կառավարում, երիտասարդական կազմակերպությունների ռազմավարական պլանավորում,
- Երիտասարդական ծրագրերի համար ֆոնդահայթայթում և առաջարկների կազմում, հստակ և հակիրճ ծրագրերի նկարագրությունների և իրատեսական բյուջեների մշակում,
- Հասարակական կազմակերպությունների ֆինանսական կառավարում, ներառյալ համապատասխան օրենսդրությունն ու կանոնակարգերը,
- Հանրային հաղորդակցություն և լրատվամիջոցների հետ կապեր, սոցիալական մեդիայի և թվային հարթակների արդյունավետ օգտագործում երիտասարդական ծրագրերի համար,
- Երիտասարդական ծրագրերի իրականացում, մշտադիտարկում և հաշվետվություն։
Ծրագրին կարող են մասնակցել այն երիտասարդները, որոնք․
- 16-30 տարեկան են,
- ներկայացնում են մարզային քաղաքացիական հասարակության երիտասարդական կազմակերպություն,
- ցուցաբերում են բարձր հետաքրքրվածություն նշված թեմաների նկատմամբ,
- ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ և պատրաստ են կիսվել դրանցով իրենց գործընկերների հետ։
Մասնակցության համար կարող եք դիմել լրացնելով սույն հայտադիմումը մինչև օգոստոսի 20-ը։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև օգոստոսի 26-ը։
Մասնակցության հետտ կապված բոլոր ծախսերը փոխհատուցվում են (կացարան, սնունդ, ճանապարհածախս)։
Սույն միջոցառումը իրականացվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակներում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից: