+(374) 237 23034 | [email protected]
Հայտարարություն Երիտասարդական աշխատանքի փորձագետի
Աշխատանքի անվանումը՝ Երիտասարդական աշխատանքի փորձագետ
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» Հասարակական Կազմակերպություն (ԱԶԿ ՀԿ)
Աշխատանքի տևողությունը՝ 14․01․2025 — 30․06․2025
ԱԶԿ ՀԿ-ն «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի ենթածրագրեր՝ «Երիտասարդական համերաշխություն՝ հանուն ներառական հումանիտար աջակցության Արենի համայնքում» և «Արենիի երիտասարդական նախաձեռնություն» շրջանակներում հայտարարում է Երիտասարդական աշխատանքի փորձագետի մրցույթ։
- «Երիտասարդական համերաշխություն՝ հանուն ներառական հումանիտար աջակցության Արենի համայնքում» ծրագրում սույն ծառայության նպատակն է Արենի համայնքի երիտասարդների հանրային խոսքի հմտությունների զարգացումը, մասնավորապես՝ Քոուչի ծառայությունների մատուցումը։
Ծառայության նկարագիրը․
Ծառայությունների մատուցողը պատասխանատու կլինի երիտասարդների հետ հանրային խոսքի հմտությունների դասընթացի օնլայն շարքի կազմակերպման, իրականացման և հանրային ելույթների պատրաստման համար։
- «Արենիի երիտասարդական նախաձեռնություն» ծրագրում սույն ծառայության նպատակն է համայնքի երիտասարդական ռազմավարության և գործողությունների պլանի մշակման գործընթացի կազմակերպում և կառավարում։
Ծառայության նկարագիրը․
Ծառայությունների մատուցողը պատասխանատու կլինի համագործակցել ոլորտային առաջնորդների, երիտասարդների և փորձագետների հետ՝ երիտասարդական ռազմավարության մշակման համար։Նախապատրաստել, ներկայացնել և վերանայել ռազմավարության և գործողությունների պլանի նախագծերը։
Պահանջներ փորձագետին.
Ծառայություն մատուցողը պետք է՝
- լինի ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
- ունենա ՔՀԿ ծրագրերում ներգրավվածության, դասընթացների իրականացման և հանրային խոսքի հմտությունների ուսուցման փորձ:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին pdf ֆորմատով մինչև 2025թ. հունվարի 13-ը ներառյալ՝ վերնագրում նշելով՝ «Երիտասարդական աշխատանքի փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․ Արմավիր, Շահումյան 68ա:
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am/ պաշտոնական կայքում: