Երկօրյա սեմինար դասընթաց Արենիում

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կազմակերպվեց երկօրյա սեմինար դասընթաց՝ քաղաքացիական մասնակցություն թեմայով, որին մասնակցում էին վարչական կենտրոնների ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, երիտասարդներ։

Մասնակիցներին ներկայացվեց որոշումների կայացման գործընթացում բնակիչների մասնակցության կարևորությունը, տեղական մակարդակում մասնակցության իրավական հիմքերը, մեթոդներն ու մեխանիզմները, համայնքի բյուջեն, պլանավորումն ու մասնակցությունը։


“Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”