«ԳրինԴոմ»

«ԳրինԴոմ»-ը սոցիալական ձեռներեցության ծրագիր է, որի նպատակն է ապահովել «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի կայունությունը։

Ծրագրի շրջանակներում  կառուցվելու է ջերմոց, որտեղ կենտրոն հաճախող հաշմանադամություն ունեցող երեխաները կստանան էրգոթերապիայի ծառայություն, իսկ ջերմոցում աճեցված արտադրանքից ստացված եկամուտը ամբողջությամբ կտրամադրվի կենտրոնին՝ իր գործունեությունը շարունակելու համար։

Ծրագիրը ֆինանսավորվում է Պրահայի քաղաքացիական կենտրոնի կողմից՝ Բրիտանական խորհրդի համաֆինանսավորմամբ։