+(374) 237 23034 | [email protected]
Սոցիալական ձեռնարկատիրությունը կարող է սահմանվել որպես ձեռնարկատիրական գործունեություն, որը ձգտում
է նորարարական լուծումներ իրականացնել չլուծված սոցիալական խնդիրների ուղղությամբ։
Սոցիալական ձեռնարկատիրությունը նախևառաջ ուղղված է սոցիալական խնդիրների լուծմանը և սոցիալական
բարեփոխումներ իրականացնելուն, և հետո նոր միայն շուկայական հնարավորությունների օգտագործմանը։
Սոցիալական ձեռնարկությունները կարող են ձևավորվել որպես նոր ստեղծված ստրատափեր կամ էլ որպես արդեն
իսկ գործող կազմակերոպությունների փոխակերպումներ( այդ թվում `հասարակական կազմակերպություններ)։
ԱԶԿ ՀԿ-ն իրականացրել է սոցիալական ձեռնարկատիրության ծրագիր։
«ԳրինԴոմ»
«ԳրինԴոմ»-ը սոցիալական ձեռներեցության ծրագիր է, որի նպատակն է ապահովել «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի կայունությունը։
Ծրագրի շրջանակներում կառուցվել է ջերմոց, որտեղ կենտրոն հաճախող հաշմանադամություն ունեցող երեխաները ստանում են էրգոթերապիայի ծառայություն, իսկ ջերմոցում աճեցված արտադրանքից ստացված եկամուտը ամբողջությամբ տրամադրվում է կենտրոնին՝ իր գործունեությունը շարունակելու համար։
Ծրագիրը ֆինանսավորվել է Պրահայի քաղաքացիական կենտրոնի կողմից՝ Բրիտանական խորհրդի համաֆինանսավորմամբ։