Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  աուդիտորական ծառայության գնման մրցույթի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  հայտարարում է աուդիտորական ծառայության գնման մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ:
  • Նախատեսված պարտավորությունների կատարման համար ունենա պահանջվող մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցներ,
  • Մասնակցելու իրավունք չունեն իրավաբանական այն անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝    65/26 ԱԾԳ 

Աուդիտի ենթակա է «Ժողովրդավարական ընտրական մասնակցության ամրապնդում Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղական վայրերում» ծրագիրը։ Ծրագրի իրականացման ժամանակահատվածն է՝ 2026 թվականի ապրիլի 9-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Աուդիտի ենթակա ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23,390 եվրո։ Աուդիտը պետք է իրականացվի ծրագրի ամբողջ ժամանակահատվածի ֆինանսական փաստաթղթերի և ծախսերի նկատմամբ։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել   համապատասխան պայմանագիր։ 

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Փաթեթները կազմելիս անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ կից Աուդիտորական ծառայության հաշվետվության կազմման ուղեցույցին, քանի որ մրցույթի հաղթողը պարտավորվում է հաշվետությունը կազմել ըստ ուղեցույցում ներկայացված ընթացակարգերի։

Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ էլեկտրոնային փոստով ([email protected], թեմա դաշտում նշելով մրցույթի ծածկագիրը՝ 65/26 ԱԾԳ) ԿԱՄ առձեռն՝ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված / ստորագրված:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Փաթեթներն ընդունվում են մինչև 2026թ հունիսի 26ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաթեթների բացումը կկայանա 2026թ-ի հունիսի 29ին՝ ժամը 12։00-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected]  էլ. Փոստին:

Հայտի ձևաթուղթը, Ծրարի ձևաթուղթը, Աուդիտորական կազմակերպության համապատասխանության փաթեթը, Աուդիտորական ծառայության հաշվետվության կազմման ուղեցույցը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել ստորև։

Private File - Access Forbidden