+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» և «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրերի շրջանակում հայտարարում է Համայնքային ծրագրերի ապրանքների գնման մրցույթ։
Մրցույթն անցկացվում է լոտերով․
- Լոտ 1 – Համակարգչային տեխնիկայի մատակարարում,
- Լոտ 2 – Աուդիո տեխնիկայի մատակարարում,
- Լոտ 3 – Կենցաղային տեխնիկայի մատակարարում,
- Լոտ 4 – Կահույքի պատրաստում և մատակարարում,
- Լոտ 5 – Պատրաստի կահույքի մատակարարում,
- Լոտ 6 – Խաղահրապարակի սարքերի մատակարարում,
- Լոտ 7 – Մարզասարքերի մատակարարում,
- Լոտ 8 – Ժողովրդական պարերի հագուստի մատակարարում,
- Լոտ 9 – Կավագործության սարքերի մատակարարում։
Համայնքային ծրագրերի ապրանքների անհրաժեշտ քանակները ըստ լոտերի իրենց բնութագրերով սահմանված են սույն հայտարարությանը կից Համայնքային ծրագրերի ապրանքների ցանկում։
Յուրաքանչյուր մասնակից կարող է դիմել մեկ կամ մի քանի լոտի համար։
Մրցույթին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
Պահանջներ մասնակցին
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,
- Ունենա առևտրային գործունեության փորձառություն:
- Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Մրցույթի ծածկագիրն է՝ 59 / 24 ՀԾԱԳ
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին/մասնակիցներին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Մատկարարման պայմանագիր։
Ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (հետագայում՝ ԱԱՀ)։
Հաղթող կազմակերպությանը կտրվի ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանք, եթե աշխատում է ԱԱՀ-ով։
Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում:
Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի:
Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:
Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Փաթեթներն ընդունվում են մինչև 2024 թ.-ի սեպտեմբերի 12—ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաթեթների բացումը կկայանա 2024 թ.-ի սեպտեմբերի 16—ին՝ ժամը 17։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected] էլ. Փոստին:
Հայտի ձևաթուղթը, Հայտի հավելվածի ձևաթուղթը, Մրցույթի կարգը, Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և Համայնքային ծրագրերի ապրանքների ցանկը կարող եք ներբեռնել սույն հայտարարությանը կցված համապատասխան ֆայլից։