+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի ՄԱԿ-ի 1325 բանաձևի Հայաստանի Գործողությունների ազգային 3-րդ ծրագրի մասնակցային համաստեղծում» ծրագրի շրջանակում հայտարարում է Թաուն Հոլ ձևաչափով միջոցառումների կազմակերպման գնման մրցույթ։
Մրցույթին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
Պահանջներ մասնակցին
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,
- Ունենա միջոցառումների կազմակերպման գործունեության փորձառություն:
- Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Մրցույթի ծածկագիրն է՝ 58 / 24 ԹՀԿ
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Ծառայությունների մատուցման պայմանագիր։
Թաուն Հոլ ձևաչափով միջոցառումների կազմակերպման պահանջները սահմանված են սույն հայտարարությանը կից Տեխնիկական առաջադրանքում։
Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում:
Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի:
Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:
Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Փաթեթներն ընդունվում են մինչև 2024 թ.-ի օգոստոսի 06–ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաթեթների բացումը կկայանա 2024 թ.-ի օգոստոսի 09–ին՝ ժամը 17։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected] էլ. Փոստին:
Հայտի ձևաթուղթը, Մրցույթի կարգը, Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և Տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել ստորև։