+(374) 237 23034 | [email protected]
«Գինու տուրիզմի նորարական ռազմավարությունները՝ որպես երաշխիք երկրների միջև կապեր ստեղծելու և Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու համար» ծրագրի նպատակն է խթանել նորարարական էնոտուրիզմը Արմավիրի մարզում՝ այդպիսով հիմքեր ստեղծելով տարածաշրջանի կայուն տնտեսական և սոցիալական աճի համար:
«Գինու տուրիզմն այն աշխատատար ոլորտներից է, որն իր հետևից տանում է տնտեսական գործունեության մի շարք ձևեր: Ծրագրի շրջանակում` փորձի փոխանակման արդյունքում, ակնկալվում է իսպանացի գործընկերների հետ համատեղ փոխշահավետ բիզնես ծառայությունների ձևավորում, որից կշահի գինու տուրիզմի ողջ ինդուստրիան Արմավիրի մարզում»։
Ծրագրով պլանավորվում են միջոցառումներ` միտված Հայաստան-Իսպանիա էնոտուրիզմի կլաստերի ձևավորմանը, Արմավիրի մարզի գինու զբոսաշրջային ուղղությունների հայեցակարգային մոդելի և ռազմավարական կառավարման պլանի նախագծմանը, ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանն ու մարզի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացմանը:
Գինու տուրիզմի նորարական ռազմավարությունները՝ որպես երաշխիք երկրների միջև կապեր ստեղծելու և Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու համար ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն` Իսպանիայի Վալյադոլիդի առեւտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատի հետ համագործակցությամբ: