Գաղտնիության քաղաքականություն

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը:

Տեղեկությունների գաղտնիություն Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել
որևէ երրորդ կողմի:

Տեղեկությունների հավաքագրում

Մենք կարող ենք հավաքագրել և պահել ստորև ներկայացված անձնական տեղեկությունները։

  • Էլփոստի հասցե, անուն-ազգանուն, հեռախոսահամար։

Մենք ՉՈՒՆԵՆՔ Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալ, քանի որ առցանց նվիրաբերությունները մեր կայքում իրականացվում են բացառապես միջազգային Visa և MasterCard քարտերով և անցնում Verified by Visa և MasterCard Secure Code կանխագրերով:

  • Կայքում Ձեր կատարած նվիրաբերությունների պատմությունը, նախընտրած նպատակների ցանկը:
  • Մեզ հետ կատարված նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:

Տեղեկությունների օգտագործում

Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սրանով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները բացառապես հետևյալի համար.

  • Ձեր հայցած ծառայության և օգնության ապահովում.
  • մեր ծառայությունների, բովանդակության և որակի գնահատում և բարելավում.
  • ոչ սովորական իրավիճակներում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում.
  • նվիրաբերությունը հաստատող, սխալ լրացված