+(374) 237 23034 | [email protected]
Ծառայության անվանումը: Աշկերտության կազմակերպում
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Ծառայության տևողությունը՝ 01 Հոկտեմբեր- 01 դեկտեմբեր
Ծառայության նկարագիրը․
«Արմավիրի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ն իր գործընկերների՝ «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ-ի և «Կիրակի» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է «COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագիրը, որի շրջանակներում 100 գործազուրկների 5 թիրախ մարզերի ամենաշատ տուժած ոլորտներից կտրամադրի թիրախավորված վճարովի աշկերտության (պրակտիկայի) հնարավորություն՝ 3 ամիս տևողությամբ։
Ծրագրի թիրախ մարզերն են.
- Լոռի (Վանաձոր, Ախթալա, Գյուլագարակ),
- Շիրակ (Գյումրի, Արթիկ, Սարապատ),
- Գեղարքունիք (Գավառ, Մարտունի, Գեղամասար),
- Արմավիր (Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան),
- Արարատ (Արտաշատ, Նոր Խարբերդ, Դվին):
Աշկերտության (պրակտիկայի) նպատակն է աջակցել աշկերտներին ձեռքբերելու մասնագիտական գործնական հմտություններ։
Ընդհանուր առմամբ կընտրվեն առնվազն 20-30 բիզնեսներ (4-8 բիզնես յուրաքանչյուր մարզում) 100 շահառուների համար աշկերտություն (պրակտիկա) կազմակերպելու համար:
Բիզնեսի ընտրության չափանիշները ներառում են․
- Աշկերտներին (պրակտիկանտին) հյուրընկալելու որակավորում
- կրթական հնարավորություններ տրամադրելու տեխնիկական կարողություններ
- զբաղվածության կարողությունները ընդլայնելու հնարավորություն
Համաձայն ԱԶԿ ՀԿ-ի կողմից իրականացված կարիքների արագ գնահատման՝ COVID 19-ի պատճառով առավել շատ տուժել են հետևյալ ոլորտները՝ զբոսաշրջությունը և հյուրընկալություն, փոքր և միջին բիզնեսները, առևտրի ոլորտը, գյուղատնտեսություն և այլն: Համաձայն ՄԱԶԾ-ի կոզմից մշակված «Covid-19-ի բռնկման սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հայկական համայնքներում» զեկույցի՝ COVID 19-ի հետևանքով առավել տուժած արդյունաբերություններից առանձնացվել են հետևյալ ոլորտները՝ գեղեցկության ոլորտը, գյուղատնտեսությունը և անասնաբուծության զարգացումը։ Հայաստանում ամենաբացասական ազդեցության ենթարկված ոլորտներն են զբոսաշրջությունը, սննդի սպասարկումը, տրանսպորտի և գեղեցկության ծառայությունների ոլորտները։
Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ աշկերտություն կազմակերպող բիզնեսները լինեն վերոնշյալ ոլորտներից, եթե ունեն աշկերտների (պրակտիկանտների) ուսուցման էական մեխանիզմներ և/կամ աշկերտությունից (պրակտիկայից) հետո նրանց աշխատանք առաջարկելու հնարավորություն:
Լավագույն տեխնիկական փաթեթը կընտրվի՝ հաշվի առնելով վերոնշյալ չափանիշները։
Բիզնեսները կարող են դիմել առնվազն 1 և առավելագույնը 5 աշկերտ հյուրընակլելու համար՝ կախված իրենց տեխնիկական հնարավորություններից։
Աշկերտները (պրակտիկանտները) կվճարվեն ընտրված հյուրընկալող բիզնեսների կողմից ծրագրի աջակցությամբ՝ նվազագույնը 750 ՀՀ դրամ՝ 1 ժամ ներգրավվածության համար։ Աշկերտությունը կտևի 3 ամիս, և այն պետք է ներառի ամսական նվազագույնը 48 ժամ ներգրավվածություն: Բիզնեսներին տրամադրվող գումարը չպետք է գերազանցի 200 000 ՀՀ դրամը, որը իր մեջ ներառում է 3 ամսվա ընթացքում յուրաքանչյուր աշկերտի և աշկերտության կազմակերպման համար տրամադրվող գումարը։
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնեն և ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին 2022թ. մինչև ս/թ սեպտեմբերի 28-ը ներառյալ ՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Ծրագրին մասնակցելու համար թիրախ մարզերի բիզնեսները պետք է լրացնեն հայտադիմումը:
Մատուցվող ծառայության տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
Գնային առաջարկի ձևաթուղթը կարող եք ներբեռնել՝ այստեղ։