Բաց կառավարման գործընկերության ազգային գործողությունների 5րդ ծրագրի երկու ոլորտային բարեփոխումների վերաբերյալ հանրային կարծիքի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

2022թ. փետրվար – 2022թ․ նոյեմբեր ամիսներին Արմավիրի զարգացման կենտրոն (ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը՝ Վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան քարտուղարության հետ համատեղ իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) ազգային գործողությունների 5-րդ ծրագրի» երկու ոլորտային բարեփոխումների վերաբերյալ։

Ուսումնասիրությունն իրականացվել է «Աջակցություն Բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը» ծրագրի շրջանակներում` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրով։

Ծրագրի նպատակն է նպաստել ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի համատեղ ստեղծման գործընթացին՝ համաձայն կառավարության կողմից սահմանված 2021-2025 թվականների ժամանակացույցի և առաջնահերթ ոլորտների՝ գործողությունների ծրագրի նախագծման, իրականացման և մոնիթորինգի ընթացքում ներգրավվածության և երկխոսության որակի բարձրացման, գործողությունների ծրագրի նախագծման և հավակնությունների բարելավման միջոցով։