+(374) 237 23034 | [email protected]
Արմավիրի Զարգացման Կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշնլի ֆինանսական աջակցությամբ իրականացվող ամառային ճամբարի մեկնարկը տրված է։
Արցախից տեղահանված և Արմավիրի մարզում բնակություն հաստատած շուրջ 100 երեխա իր ամառային հանգիստն է անցկացնում Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:
Ճամբարի շնորհիվ երեխաներին կհաջողվի հաղթահարել իրենց վախերը և սթրեսը՝ ինտեգրվելով հասարակության մեջ: Այն օգնում է երեխաներին զարգացնել և ձևավորել դրական արժեհամակարգ՝ համատեղելով հաճելի և օգտակար ժամանցի հետ: Ճամբարի ընթացքում երեխաները ձեռք են բերում մշակութային միջոցառումների, հավաքական աշխատանքի և նոր հմտություններ ու գիտելիքներ: