+(374) 237 23034 | [email protected]
Արմավիրի մարզի ուսուցիչների համար ստեղծվում է մասնագիտական ակումբ:
«ՈւսուցչաՏուն» ուսուցիչների ակումբում իրականանալու են մասնագիտական քննարկումներ, լավագույն փորձի փոխանակում, համագործակցություն գործընկերների հետ: Ակումբի անդամները հնարավորություն կունենան հանդիպել ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ, փորձի փոխանակման այցեր իրականացնել տարբեր դպրոցներում, ոչ ֆորմալ միջավայրում և մեթոդներով մասնագիտական աճ ունենալ:
Ակումբը ստեղծում է Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացում Արմավիրի մարզում» ծրագրի շրջանակներում:
Ակումբի գործունեության նպատակն է նպաստել հանրակրթության ոլորտում կրթական խնդիրների վերհանմանը ու լուծումների մշակմանը՝ ուշադրություն դարձնելով խտրականության և բռնության թեմաներին ու դրանց դեմ տարվող պայքարին:
Առկա են չորս ռազմավարական ուղղություններ.
1.Գրագողության դեմ պայքար,
2.Մեդիագրագիտության և քննադատական մտածողության ձևավորում,
3.Բռնության և խտրականության դրսևորումների դեմ պայքար,
4.Ներառական կրթության խթանում, հատկապես եզդի աղջիկների, Արցախից տեղահանված երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:
Ակումբին անդամակցության համար կարող են դիմել Արմավիրի մարզի բոլոր ուսուցիչները՝ լրացնելով ՀԱՅՏԸ:
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացում Արմավիրի մարզում» ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։