+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազակերպությունը «Աջակցություն կանանց ձեռներցության զարգացմանը» ծրագիրը հասցրեց իր բարեհաջող ավարտին:
Ծրագրի նպատակն էր աջակցել կանանց ձեռներեցության զարգացմանը Արարատի մարզի երկու փախստականաբնակ համայնքներում՝ խթանելով գենդերային հավասարությունը և բարելավելով տնտեսական բարեկեցությունը: Ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Խաչփար և Ռանչպար համայնքների 12 կանայք, մասնակցելով դասընթացների, ներկայացրեցին փոքր բիզնես հիմնելու ծրագիր առաջարկներ, որոնք, ստանալով համապատասխան ֆինանսավորում, զարգացրին իրենց համայնքներում:
Տեղի ունեցավ ծրագրի փակման համաժողով, որին ներկա էին համայնքների բիզնես հիմնադրած կանայք, մարզի քաղ.հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:
Ներկայացվեց ընդհանուր ծրագիրը, ծրագրային գործողություններն ու արդյունքները: Կանայք խոսեցին իրենց հիմնադրած փոքր բիզնեսների մասին, զարգացման հնարավորությունների, հանդիպած դժվարությունների և ձեռքբերված արդյունքների մասին:
Համաժողովի վերջում նրանք ունեցան անակնկալ. ԱԶԿ ՀԿ-ն կանանց նվիրեց մեծ բակային լեդ լուսատուներ, որոնք ստանալով արևային էներգիա, կլուսավորեն բոլոր հիմնադրված բիզնեսների բակերը:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանության Ջուլիա Թաֆթ դրամաշնորհի կողմից:
