+(374) 237 23034 | [email protected]
Աշխատանքի անվանումը՝ Փորձագիտական ծառայություն
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 1,5 ամիս, 22.05․2023թ-ից մինչև 07.07․2023թ-ը
ԱԶԿ ՀԿ-ն «Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է փորձագիտական ծառայությունների իրականացման ընտրության մրցույթ:
Փորձագիտական ծառայությունները ներառում են.
• Դասընթացի իրականացում Արագ արձագանքման թիմի/ԱԱԹ համար «Հանրային առողջության հիմնախնդիրները․ Կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների հնարավորությունը» թեմայով՝ 1 օր,
• Հանրային առողջության պատրաստվածության և արձագանքման պլանի մշակում Ամասիա համայնքի համար,
• Հանրային առողջության համար մտահոգություն առաջացնող արտակարգ իրավիճակների սցենարների մշակում: Մշակված սցենարների հիման վրա վարժանքի իրականացում 2 օր՝ 1 օրը Արագ արձագանքման թիմի և 1 օրը՝ ՏԻՄ-երի համար:
Դասընթացը և վարժանքները կանցկացվեն յուրաքանչյուր օրը 4 ժամ տևողությամբ: ԱԱԹ-ն բաղկացած է 17-20 հոգուց, որոնք ներկայացնում են համայնքի տարբեր կառույցներ՝ համայնքապետարան, դպրոց, բուժկետ, մանկապարտեզ, ակտիվ երիտասարդներ:
Ծառայության նկարագիրը․
• Վերոնշյալ թեմայով դասընթացի և վարժանքների օրակարգի մշակում,
• Սահիկաշարերի պատրաստում և ներկայացում,
• Գործնական աշխատանքների իրականացում,
• Ինտերակտիվ մեթոդներով դասընթացի և վարժանքի իրականացում,
• Հանրային առողջության պատրաստվածության և արձագանքման պլանի մշակում:
Պահանջներ դասընթացավարին.
• Վարակիչ հիվանդությունների ոլորտում աշխատանքի և/կամ դասավանդման փորձառություն,
• Դասընթացներ և վարժանքներ անցկացնելու հմտություններ,
• Նախագծեր, պլաներ, քաղաքականություններ մշակելու փորձ,
• Խմբի հետ շփման հմտություններ,
• Գերազանց հայերեն լեզվով հաղորդակցվելու հմտություններ,
• Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2023թ. մայիսի 17-ը ներառյալ՝ վերնագրում նշելով՝ «Փորձագիտական ծառայություն» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա։
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am/ պաշտոնական կայքում: