+(374) 237 23034 | [email protected]
Աշխատանքի անվանումը՝ Կարիքների գնահատման և քարտեզագրման փորձագետ
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» Հասարակական Կազմակերպություն (ԱԶԿ ՀԿ)
Աշխատանքի տևողությունը՝ 01.03․2023թ-ից մինչև 30.06․2023թ-ը
ԱԶԿ ՀԿ-ն «Միասին հանուն Արենիի» ծրագրի շրջանակներում հայտարարում է Արենի խոշորացված համայնքի կարիքների գնահատման և քարտեզագրման փորձագետի ընտրության մրցույթ:
Ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտել համայնքի խնիդրները, կարիքները, բնակչության խոցելի խմբերը, աջակցության ոլորտները, համայնքում առկա կառույցները, ռեսուրսները, ինչպես նաև բացահայտել համագործակցության և ցանցային հնարավորությունները տարբեր դերակատարների և տեղական տարբեր հաստատությունների միջև:
Կարիքների գնահատման ծառայության նկարագիրը․
• Ուսումնասիրության մեթոդաբանության, ընտրանքի և գործիքների մշակում
• Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
• Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
• Տվյալների վերլուծություն
• Ամփոփ զեկույցի պատրաստում:
Կարիքների գնահատման գործիքը․
• խորացված հարցազրույցներհամայնքապետի և վարչական ղեկավարների հետ,
• ֆոկուս խմբային քննարկումներ համայնքային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչների և բնակիչների հետ,
• ստանդարտացված հարցազրույցներ համայնքի բնակիչների հետ:
Պահանջներ կարիքների գնահատողին.
• Հետազոտություն/կարիքների գնահատում անցկացնելու փորձ,
• Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,
• Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
• Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ,
• Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ,
• Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին pdf ֆորմատով մինչև 2023թ. փետրվարի 20-ը՝ վերնագրում
նշելով՝ «Կարիքների գնահատման և քարտեզագրման փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա:
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am պաշտոնական կայքում: