+(374) 237 23034 | [email protected]
Աշխատանքի անվանումը՝ Կարիքների գնահատող / Փորձագետ
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» Հասարակական Կազմակերպություն (ԱԶԿ ՀԿ)
Աշխատանքի տևողությունը՝ 15.02․2023թ-ից մինչև 16.05․2023թ-ը
ԱԶԿ ՀԿ-ն «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակներում հայտարարում է Արմավիր և Վայք քաղաքային համայնքների կարիքների գնահատողի/փորձագետի ընտրության մրցույթ:
Կարիքների գնահատումը նպատակ ունի բացահայտել համայնքների խնիդրները, կարիքները, բնակչության խոցելի խմբերը, նրանց կարիքներն ու աջակցության ոլորտները:
Կարիքների գնահատման ծառայության նկարագիրը․
• Ուսումնասիրության մեթոդաբանության, ընտրանքի և գործիքների մշակում
• Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
• Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
• Տվյալների վերլուծություն
• Ամփոփ զեկույցի պատրաստում:
Կարիքների գնահատման գործիքը․
• խորացված հարցազրույցներ համայնքապետերի հետ,
• ֆոկուս խմբային քննարկումներ համայնքային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչների և բնակիչների հետ,
• ստանդարտացված հարցազրույցներ համայնքների բնակիչների հետ:
Պահանջներ կարիքների գնահատողին.
• Հետազոտություն/կարիքների գնահատում անցկացնելու փորձ,
• Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,
• Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
• Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ,
• Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ,
• Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին pdf ֆորմատով մինչև 2023թ. փետրվարի 12-ը՝ վերնագրում նշելով՝ «Կարիքների գնահատող» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա:
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am/ պաշտոնական կայքում: