+(374) 237 23034 | [email protected]
Աշխատանքի անվանումը՝ Դասընթացավար
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 1 ամիս, 22.05․2023թ-ից մինչև 22.06․2023թ-ը
ԱԶԿ ՀԿ-ն «Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ամասիա համայնքում ստեղծված Արագ արձագանքման թիմի/ԱԱԹ համար դասընթացավարի ընտրության մրցույթ:
Արագ արձագանքման թիմի համար նախատեսվում է անցկացնել 2-օրյա դասընթաց հետևյալ թեմաներով.
• Աղետների ռիսկերի կառավարումը /ԱՌԿ/, Ռիսկերի և անվտանգության հաղորդակցումը արտակարգ իրավիճակներում, Հանրային իրազեկումը արտակարգ իրավիճակներում
• Կանխարգելման, պատրաստվածության և պաշտպանության հիմնական տարրերը/ հիմունքները, ԱԱԹ-ի գործառույթները, Պատրաստվածության և արձագանքման պլան:
Դասընթացները կանցկացվեն յուրաքանչյուր օր 4 ժամ տևողությամբ: Խումբը բաղկացած է 17-20 հոգուց, որոնք ներկայացնում են համայնքի տարբեր կառույցներ՝ համայնքապետարան, դպրոց, բուժկետ, մանկապարտեզ, ակտիվ երիտասարդներ:
Ծառայության նկարագիրը․
• Վերոնշյալ թեմաներով դասընթացների օրակարգի մշակում,
• Սահիկաշարերի պատրաստում և ներկայացում,
• Դասընթացների ինտերակտիվ մեթոդներով իրականացում համայնքում:
Պահանջներ դասընթացավարին.
• Աղետների ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքի և/կամ դասավանդման փորձառություն,
• Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
• Խմբի հետ շփման հմտություններ,
• Գերազանց հայերեն լեզվով հաղորդակցվելու հմտություններ,
• Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2023թ. մայիսի 17-ը ներառյալ՝ վերնագրում նշելով՝ «Դասընթացավար/ԱՌԿ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա։
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am/ պաշտոնական կայքում: