ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ

Աշխատանքի անվանումը՝       Աղետների ռիսկերի գնահատման փորձագետ

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի տևողությունը՝   3 ամիս, 01.11․2022թ-ից մինչև 31.01․2022թ-ը

ԱԶԿ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ծաղկահովիտ խոշորացված համայնքի աղետների ռիսկերի գնահատման փորձագետի  ընտրության մրցույթ: 

Աղետների ռիսկերի գնահատումը նպատակ ունի ուսումնասիրել և գնահատել համայնքի աղետների ռիսկերը, դրանց արձագանքելու և դիմակայելու պատրաստվածության մակարդակը՝ մշակելու համապատասխան գործողությունների պլան՝ զարգացնելով համայնքի կարողությունները դիմակայելու աղետներին: 

 Գնահատման ծառայության նկարագիրը

•Ուսումնասիրության մեթոդաբանության, գործիքների մշակում

•Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում

•Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում

•Տվյալների վերլուծություն 

•Ամփոփ զեկույցի պատրաստում: 

Պահանջներ գնահատողին.

•Հետազոտություն անցկացնելու փորձ, 

•Աղետների ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքի և/կամ դասավանդման փորձառություն,

•Դասընթացներ անցկացնելու հմտություններ,

•Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ, 

•Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ, 

•Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:

Հայտերի ներկայացման կարգը.

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  [email protected]  էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հոկտեմբերի 24-ը՝ վերնագրում նշելով՝ «Աղետների ռիսկերի գնահատման փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա 

Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 

Կազմակերպության մասին

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպությանhttps://armavirdc.am/  պաշտոնական կայքում: