+(374) 237 23034 | [email protected]
Վերջերս ամփոփվեց ևս մեկ կարևոր նախաձեռնություն՝ միտված երիտասարդների հզորացմանը և նրանց ակտիվ ներգրավմանը համայնքային որոշումների կայացման գործընթացներում։ «Երիտասարդների ներառական մասնակցություն Արենիում» ծրագիրը եզրափակվեց ամփոփիչ սեմինարով, որը համախմբեց ծրագրի շահառու երիտասարդներին և Արենիի համայնքապետարանի ներկայացուցիչներին։
Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին երիտասարդների ներառական մասնակցության առկա խոչընդոտները, ինչպես նաև ծրագրի շրջանակում երիտասարդների կողմից մշակված և փորձարկված լուծումները՝ ուղղված համայնքային կառավարման գործընթացներում նրանց ներգրավվածության բարձրացմանը։ Քննարկումները հնարավորություն տվեցին գնահատելու ծրագրի ազդեցությունն ու նախանշելու հետագա քայլերը։
Միջոցառման ավարտին կնքվեց համագործակցության հուշագիր Արմավիրի զարգացման կենտրոնի և Արենիի համայնքապետարանի միջև, որը վերահաստատեց կողմերի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը և նպաստելու երիտասարդների մասնակցության խթանմանը տեղական ինքնակառավարման գործընթացներում։
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
#eyfcoe









