+(374) 237 23034 | [email protected]
Աղբը ջուրը կտանի՞
Մեզանում «սովորական» դարձած խոսքը, թե աղբը ջուրը կտանի, վաղուց այլևս ակտուալ չէ․․․
Սույն թվականի հուլիսի 17-ին Արենի համայնքում տեղի ունեցավ բնապահպանական թեմայով դասընթաց, որի շրջանակներում երիտասարդների, ուսուցիչների, ակտիվ քաղաքացիների և համայնքապետարանի աշխատակիցների հետ քննարկվեցին բնապահպանական մի շարք հարցեր «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում։
Դասընթացը նպատակ ուներ տրամադրել գիտելիք՝ բացահայտելու բնապահպանական խնդիրները՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար և կիսվել դրանց ավելի լավ լուծումներ տալու լավագույն փորձով:
Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ ստորև՝
—————————————————————————————
Ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Ծրագրի նպատակն է զարգացնել Արենի խոշորացված համայնքի կարողություններն ու դիմակայունությունը՝ հզորացնելով համայնքին քաղաքականապես և տնտեսապես առավել ուժեղ դառնալու համար: