Քաղաքականության փաստաթուղթ․ Գենդերազգայուն բյուջետավորման ներդրում և ինստիտուցիոնալացում ՀՀ համայնքներում

Համայնքի բյուջեն ավելին է, քան պարզապես թվերի շարք. այն գործիք է, որը պետք է արդարացիորեն արձագանքի բոլոր բնակիչների կարիքներին։

Այս փաստաթուղթն անդրադառնում է Հայաստանի Հանրապետության համայնքներում գենդերազգայուն բյուջետավորման (ԳԶԲ) ներդրման կարևորությանը, խոչընդոտներին և առկա հնարավորություններին, ինչպես նաև ներկայացնում առաջարկներ գործընթացի հիմնական շահագրգիռ կողմերին՝ համայնքային կանանց ակտիվ խմբերից մինչև տեղական և կենտրոնական իշխանություններ, քաղաքացիական հասարակության կառույցներ ու զարգացման գործընկերներ։


Փաստաթուղթը մշակվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության «Կանանց տնտեսական հզորացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։