Տեխնիկական աջակցություն Արցախից տարհանված կանանց

«Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակում Արցախից տեղահանված 12 կանայք ստացան տեխնիկական աջակցություն՝ իրենց բիզնես գաղափարների կյանքի կոչման համար։

Ծրագրի շրջանակում կազմակերպված բիզնես գաղափարների մշակման դասընթացի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնել իրենց բիզնես կարողությունները, հիմք դնել նոր նախաձեռնություններին և ապահովել ինքնազբաղվածություն։

Հանդիպման ընթացքում կանայք ներկայացրին իրենց բիզնեսների ներկայիս վիճակը, կիսվեցին իրենց հաջողություններով և խոսեցին ստացած աջակցության կարևորության մասին։ Ներկայացվեցին հետագա քայլերն ու ծրագրերը։

__________________________________________

«Սույն տեղեկատվական նյութը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները»։