+(374) 237 23034 | [email protected]
Աշխատանքի անվանումը՝ ՏԱՊ փորձագետ
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» Հասարակական Կազմակերպություն (ԱԶԿ ՀԿ)
Աշխատանքի տևողությունը՝ 24․01․2025 — 30․01․2025
ԱԶԿ ՀԿ-ն «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի ենթածրագիր՝ «Խթանելով մասնակցայնությունը Արենիում» շրջանակում հայտարարում է Տարեկան Աշխատանքային Պլանի (ՏԱՊ) փորձագետի մրցույթ։
Ծառայության նպատակը.
Ծառայության նպատակն է աջակցել Արենի խոշորացված համայնքին արդյունավետ տարեկան աշխատանքային պլանի մշակման գործում՝ ներկայացնելով «Տարեկան աշխատանքային պլան» (ՏԱՊ) գործիքը և դրա կիրառման ուղեցույցը:
Ծառայության նկարագիրը․
Ծառայություն մատուցողը պատասխանատու կլինի Արենի խոշորացված համայնքի տեղական ինքնաքառավարման մարմիններին ներկայացնել «Տարեկան աշխատանքային պլան» (ՏԱՊ) գործիքը և դրա կիրառման ուղեցույցը մանրամասնորեն բացատրելով դրա նշանակությունը, կիրառման հնարավորությունները և արդյունավետության գնահատման մեխանիզմները:
ՏԱՊ-ի գործիքի և ուղեցույցի ներկայացումից զատ ծառայություններ մատուցողը պատասխանատու կլինի աջակցել պլանի մշակման գործընթացներում՝ ուղղորդելով համայնքը առաջնահերթությունների սահմանման, ռեսուրսների ճիշտ բաշխման, գործողությունների հաջորդական պլանավորման և նպատակների իրագործման համար անհրաժեշտ քայլերի մշակման հարցում:
Պահանջներ փորձագետին.
Ծառայություն մատուցողը պետք է՝
- լինի ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
- ունենա ոլորտային փորձառություն,
- թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն,
- դասընթացների իրականացման փորձ:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին pdf ֆորմատով մինչև 2025թ. հունվարի 23-ը՝ վերնագրում նշելով՝ «ՏԱՊ փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․ Արմավիր, Շահումյան 68ա:
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am/ պաշտոնական կայքում: