Սոցիալական օգնականի Աշխատանքի հայտարություն

Աշխատանքի հայտարարություն

Անվանում՝ Սոցիալական օգնական
Կազմակերպություն՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի վայրը՝ ք. Արմավիր, «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոն

«Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության»  ծրագրի շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ սոցիալական օգնականի թափուր աշխատատեղի համար:

Աշխատանքային պարտականությունները.

  • Երեխաների ուղեկցում
    Անհրաժեշտության դեպքում իրականացնել երեխաների ուղեկցում տանից կենտրոն և հակառակը՝ ապահովելով երեխաների անվտանգ տեղափոխումը,
  • Աջակցություն կենտրոնում գտնվելու ընթացքում
    Հաշմանդամություն ունեցող և/կամ այլ բարդ կարիքներ ունեցող երեխաների համար կենտրոնում գտնվելու ժամանակ տրամադրել անհատական աջակցություն՝ օգնելով երեխաներին առօրյա գործունեության, ինքնասպասարկման և կենտրոնի ընթացիկ խնամքի որոշ ծառայությունների իրականացման հարցերում,
  • Խոցելի խմբերի ներառման աջակցություն
    Նպաստել հաշմանդամություն ունեցող, տեղահանված և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական ներառմանը և ակտիվ մասնակցությանը կենտրոնի բոլոր ծրագրերին,
  • Համագործակցություն այլ ծառայությունների հետ
    Կոորդինացնել աշխատանքը կրթական, առողջապահական և սոցիալական կառույցների հետ՝ երեխաների համապարփակ աջակցության ապահովման նպատակով։

Պահանջվող որակավորում և հմտություններ.

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն/ցանկալի է
  • Երեխաների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, Internet):

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2026թ. հունվարի 30-ը կամ ներկայացնել ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: