+(374) 237 23034 | [email protected]
Աշխատանքի անվանումը՝ Սոցիալական մեդիա մարքեթինգի մենթոր
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» Հասարակական Կազմակերպություն (ԱԶԿ ՀԿ)
Աշխատանքի տևողությունը՝ 01․02․2025 — 31․03․2025
ԱԶԿ ՀԿ-ն «Աջակցություն մասնակցային բյուջետավորման գործընթացին Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է սոցիալական մեդիա մարքեթինգի մենթորի ընտրության մրցույթ:
Սույն ծառայության նպատակն է կազմակերպական զարգացման (ԿԶ), մասնավորապես՝ սոցիալական մեդիա մարքեթինգի մենթորի ծառայությունների մատուցումը։
Ծառայության նկարագիրը․
Ծառայությունների մատուցողը պատասխանատու կլինի կազմակերպության ԿԶ գործողությունների ծրագրով նախատեսված հետևյալ գործողության իրականացման համար․
- Արտաքին հաղորդակցության բարելավում սոցիալական մեդիա մարքեթինգի մենթորության միջոցով։
- Սոցիալական մեդիայի վերլուծություն։
- Մենթորական աջակցություն։
Պահանջներ մենթորին.
Ծառայություն մատուցողը պետք է՝
- լինի ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
- ունենա ՔՀԿ ծրագրերում ներգրավվածության, սոցիալական մեդիա մարքեթինգի թմայով դասընթացների անցկացման և սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտի նախագծերում ներգրավվածության փորձ:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին pdf ֆորմատով մինչև 2025թ. հունվարի 27-ը ներառյալ՝ վերնագրում նշելով՝ «Սոցիալական մեդիա մարքեթինգի մենթոր» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․ Արմավիր, Շահումյան 68ա:
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am/ պաշտոնական կայքում:
Սոցիալական մեդիա մարքեթինգի փորձագիտական ծառայությունների տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել ստորև։