Սոցիալական աշխատողի Հայտարարություն

Աշխատանքի անվանումը՝ Սոցիալական աշխատող
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» Հասարակական Կազմակերպություն (ԱԶԿ ՀԿ)
Աշխատանքի տևողությունը՝ 01․02․2025 — 31․08․2025

ԱԶԿ ՀԿ-ն «Երիտասարդների ներառման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում հայտարարում է սոցիալական աշխատողի մրցույթ: Ծրագիրն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից:

Ծառայության նպատակը.
Ծառայության նպատակն է աջակցել «Երիտասարդների ներառման նախաձեռնություն» ծրագրի գործողություններին Արմավիր և Մեծամոր խոշորացված համայնքներում:

Ծառայության նկարագիրը․
• Մշակել ծրագրի շահառուների ընտրության արդյունավետ գնահատման գործիք, որը պետք է ներառի հետևյալ չափանիշները՝ խոցելիություն (օրինակ՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, տեղահանված երիտասարդներ, սոցիալապես անապահով, էթնիկ փոքրամասնությունների երիտասարդներ), մոտիվացիա և նվիրվածություն նախագծին, ծրագրի բոլոր փուլերին մասնակցելու պատրաստակամություն։
• Իրականացնել շահառուների իրազեկում և ընտրություն ծրագրային գործողությունների տարբեր փուլերում։
• Տարածել հայտադիմումները թիրախ համայնքների թիրախ խմբերի միջև՝ համայնքային ցանցերի, ՀԿ-ների և տեղական կազմակերպությունների միջոցով:
• Ծրագրային թիմին պարբերաբար թարմացումներ և հաշվետվություններ տրամադրել մասնակիցների ներգրավվածության վերաբերյալ։
• Համագործակցել մենթորների, տեղական իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ խթանելու ներառական գործելակերպը և ամրապնդելու համայնքային աջակցության ցանցերը:

Պահանջներ ծառայություն մատուցողին.
Ծառայություն մատուցողը պետք է՝
• լինի ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
• ունենա ոլորտային փորձառություն,
• թիմում աշխատելու պատրաստակամություն և ունակություն։

Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին pdf ֆորմատով մինչև 2025թ. հունվարի 30-ը ներառյալ՝ վերնագրում նշելով՝ սոցիալական աշխատող անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․ Արմավիր, Շահումյան 68ա:


Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:

Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am/ պաշտոնական կայքում: