+(374) 237 23034 | [email protected]
Անվանում՝ Սոցիալական աշխատող
Կազմակերպություն՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի վայրը՝ ք. Վաղարշապատ
Աշխատանքի տևողությունը՝ 24 ամիս։
«Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար:
Աշխատանքային պարտականությունները.
- Հաստատել կապեր Միասնական սոցիալական ծառայության և այլ կազմակերպությունների հետ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հայտնաբերման նպատակով,
- Հայտնաբերված երեխաների մասին լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը,
- Կազմակերպել և մասնակցել երեխայի գնահատմանը՝ համաձայնեցնելով մասնագետների և երեխայի ծնողի հետ,
- Մշակել աջակցության պլան մասնագիտական խմբի հետ միասին,
- Կազմակերպել սոցիալական աշխատանք երեխաների ծնողների հետ,
- Համագործակցել համայնքում գործող այլ կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, աշխատանքի տեղավորման գործակալությունների, համատիրությունների, ՀԿ-ների հետ՝ ընտանիքի և երեխայի կարիքների համար անհրաժեշտ ռեսուրսներ գտնելու և ուղղորդումներ կատարելու նպատակով,
- Իրականացնել տնայցեր՝ ըստ անհրաժեշտության, սոցիալ-տնտեսական պայմանները գնահատելու, բարոյահոգեբանական մթնոլորտը պարզելու, ներընտանեկան հարաբերությունները դիտարկելու նպատակներով,
- Պատրաստել և ներկայացնել կատարված աշխատանքի ամսեկան, ընթացիկ և տարեկան հաշետվություն կենտրոնի տնօրենին:
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Երեխաների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, Internet):
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2025թ. հունիսի 20-ը կամ ներկայացնել ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: