Պաստառ․ Կանանց ձայնը նպաստում է համայնքի զարգացմանը

Կանանց ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին ոչ միայն իրավունք է, այլև անհրաժեշտություն՝ համայնքների կայուն և հավասարակշռված զարգացման համար։ Նրանց ներգրավվածությունը նպաստում է ավելի բաց, պատասխանատու և մարդկանց կարիքներին արձագանքող կառավարմանը։

Այս պաստառը միտված է բարձրացնելու կանանց ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին և որոշումների կայացման գործընթացներին։ Այն ընդգծում է, որ յուրաքանչյուր կնոջ ձայն կարևոր է և կարող է իրական փոփոխություն բերել համայնքում։

Պաստառը նաև առաջարկում է պարզ քայլեր, որոնց միջոցով կանայք կարող են ավելի ակտիվ ներգրավվել՝ սկսած համայնքային քննարկումներին մասնակցելուց մինչև սեփական գաղափարների բարձրաձայնում։


Նյութը մշակվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության «Կանանց տնտեսական հզորացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։

Պաստառը հասանելի է հետևյալ հղմամբ․

https://armavirdc.am/wp-content/uploads/2026/04/Poster.pdf