+(374) 237 23034 | [email protected]
Միասին մենք ուժեղ ենք. յուրաքանչյուրիս մասնակցությունը կարևոր է
Յուրաքանչյուր ամուր և ապահով համայնք կառուցվում է իր բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Երբ մենք միասին ենք որոշում մեր համայնքի ապագան, ստեղծում ենք միջավայր, որտեղ ոչ ոք անտեսված չէ։
Արցախից բռնի տեղահանված մեր սիրելի հայրենակիցներ. Ձեր փորձառությունը, ձայնն ու գաղափարները չափազանց արժեքավոր են ազգային և համայնքային նախաձեռնություններում։ Մասնակցելով ընտրությանը և ձեր ձայնը հնչեցնելով՝ միասին կերտում ենք ներառական համայնքներ։
Ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի կանայք և երիտասարդներ. Ձեր յուրահատուկ տեսակետներն ու մշակութային ժառանգությունը հարստացնում են մեր ընդհանուր երկխոսությունը։ Համայնքային որոշումների կայացմանը ձեր ակտիվ մասնակցությունը երաշխավորում է, որ մեր իրականացրած ծրագրերը լինեն լիարժեք ներառական, արդար և արդյունավետ բոլորի համար։
Սիրելի՛ կանայք և երիտասարդներ. Ձեր մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը և պետական կառավարմանը իրական ուժ է, որը դրական փոփոխություններ է բերում մեր երկրում։
Նախընտրական այս շրջանում եկեք միասին տարածենք միայն վստահություն և համերաշխություն։ Իսկ տեղեկատվական հոսքերում միշտ կողմնորոշվենք սառնասիրտ դատողությամբ և կիրառենք փաստերի ստուգման պարզ կանոններ:

