+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում ս․թ․ հունվարի 14-ին, ժամը 15:00` Արմավիր մարզի Արմավիր քաղաքում կիրականացնի աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունների բարելավմանն աշխատանքային խմբի քննարկում։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն աշխատանքային իրավունքներին առնչվող հիմնական մարտահրավերներն ու կառաջարկվեն նոր փոխակերպող լուծումներ՝ որպես քաղաքականության միջամտություններ:
Քաղաքականության փաստաթղթերը պատրաստելու նպատակով կկազմակերպվեն մի շարք հանդիպում-քննարկումներ։ Հանդիպման արդյունքնում հավաքագրված տեղեկատվության հիման վրա կմշակվեն white paper-ներ՝ քաղաքականության բարելավման առաջարկներ, որոնք կշրջանառվեն և կներկայացվեն պատկան մարմիններին և շահագրգիռ կողմերին։
Նշենք, որ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է 2021թ․-ի փետրվար ամսից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչություն) հետ սերտ համագործակցությամբ և միտված է նպաստելու Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը` խթանելով տվյալների նորարարություն ու միջոլորտային համագործակցություն։ Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին զուգահեռ և ներառելու է բարձր տեխնոլոգիական լուծումներ, քաղաքացիական հասարակության մոնիտորինգ, քաղաքացիների մասնակցություն և իրազեկման լայն քարոզարշավ: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն ՏՀՏ լուծումներ, որոնք կներդրվեն Տեսչական մարմի պաշտոնական կայքում և տրանսֆորմատիվ կլինեն Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման համար: