Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության

Երեխաների պաշտպանությունը կայուն և զարգացող հասարակության հիմնաքարերից մեկն է։ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իր գործունեության ընթացքում մշտապես կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ապահով մանկության ստեղծումը։ Այդ նպատակի շրջանակում իրականացվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է Ապահովել, որ Հայաստանում երեխաները, հատկապես խոցելի խմբերն ունենան անվտանգ, ապահով և լիարժեք կյանք՝ շնորհիվ արդյունավետ գործող և ցնցումներին արձագանքող երեխաների պաշտպանության համակարգի։

Հիմնական խնդիրն է խոցելի երեխաների և նրանց ընտանիքների համար հասանելի դարձնել կարիքահեն, որակյալ և արձագանքող սոցիալական ծառայություններ։ Սա կարևոր նախապայման է ոչ միայն առկա դժվարությունները հաղթահարելու, այլև ապագայում նոր խնդիրների կանխարգելման համար։

Ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր և Վաղարշապատ համայնքներում կգործարկվեն երեխաների ցերեկային խնամքի կենտրոններ։

Այս կենտրոնները կդառնան անվտանգ և հոգատար միջավայր այն երեխաների համար, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում։ Այստեղ նրանք կստանան սոցիալ-հոգեբանական աջակցություն, կմասնակցեն կրթական և ստեղծագործական ծրագրերի, կզարգացնեն ինքնաբացահայտման ու սոցիալական հմտություններ։