+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում մայիսի 22-ին կազմակերպել էր հանրային քննարկում (town hall) «ՀՀ-ում Գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028թթ-ի ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագծի սոցիալ-տնտեսական բնագավառում՝ աշխատաշուկայում գենդերազգայուն մոտեցումների խրախուսում, աշխատուժի գենդերային խզվածքի նվազեցում և աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավում գերակայության ներքո առկա միջոցառումների վերաբերյալ։
Քննարկման նպատակն էր այդ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ առաջարկների մշակումը։
Հանրային քննարկման արդյունքում մշակված առաջարկները կուղարկվեն պատկան կառույցներին՝ նախագծում հնարավոր հավելումների, փոփոխությունների նպատակով։
Քննարկման ընթացքում նաև խոսվեց ծրագրի շրջանակներում ստեղված թվային գործիքների մասին։ Մասնակիցները ծանոթացան, մասնավորապես, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում գործող չատբոտին, որի միջոցով կարող են ստանալ հաճախ տրվող հարցերի պաասխանները։
Հանրային քննարկմանը մասնակցում էին կանայք գյուղական բնակավայրերից, եզդիական համայնքի ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախից տեղահանված անձինք, և այլն։
«Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է 2021թ․-ի փետրվար ամսից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։







