+(374) 237 23034 | [email protected]
Արմավիրի զարգացման կենտրոնը (ԱԶԿ) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու եւ ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» Ծրագրի աջակցությամբ (այսուհետ՝ Ծրագիր) մեկնարկում է Հետազոտական կրթաթոշակի հայտերի մրցույթ Ծրագրի 2-րդ խնդրի շրջանակներում. Զարգացնել քաղ. հասարակության կազմակերպությունների եւ համայնքային ակտիվ խմբերի կարողությունները մասնավոր եւ պետական ոլորտներում աշխատանքային իրավունքի պահպանման ստվերային մշտադիտարկում իրականացնելու համար, վերլուծելու Առողջապահական տեսչական մարմնում հավաքագրված տվյալները և ստեղծելու որակական հետազոտական աշխատանք։
Սույն հետազոտական կրթաթոշակի խնդիրն է վերլուծել Առողջապահական և տեսչական մարմնում հավաքագրված տվյալները և ստեղծել որակական հետազոտական աշխատանք։ Աշխատանքները կհրապարակվեն և հասանելի կլինեն հանրությանը, ինչպես նաև քաղաքականություն մշակողներին և քաղաքացիական հասարակությանը կտեղեկացնեն աշխատանքային իրավունքների խախտման հիմնական պատճառների և հետևանքների մասին։
Ովքե՞ր կարող են դիմել
Հետազոտական կրթաթոշակի մրցույթին մասնակցունակ լինելու համար դիմումատուն պետք է լինի անհատ, թիմ, կամ անհատ ձեռնարկատեր կամ ունենա․
• Սոցիալական ոլորտի, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, լրագրության, իրավաբանական բաժնի կամ համապատասխան այլ բաժինների ուսանող, կամ շրջանավարտ լինելու ապացույց,
• Հետազոտական աշխատանքի նախկին փորձ (դիտվում է որպես առավելություն),
• Աշխատանքային իրավունքների ոլորտում համապատասխան փորձ։
Ինչպես դիմել
Հայտադիմումի փաթեթի էլեկտրոնային տարբերակը (Հայտադիում (Հավելված 1), տեղեկատվություն նախկին փորձի վերաբերյալ — CV կամ ուսանող լինելու ապացույց) պետք է ուղարկվի անգլերեն լեզվով մինչև 2024 թվականի հոկտեմբերի 30-ը հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։ Դիմումատուները թեմայի բաժնում պետք է նշեն «Հետազոտական կրթաթոշակի հայտադիում»։ Կիսատ և ուշացած հայտադիմումները կարող են մերժվել։
Հետազոտական կրթաթոշակի ուղեցույցը և հայտադիումը հասանելի են ստորև։