+(374) 237 23034 | [email protected]
Կայուն, վստահելի, պատասխանատու և զարգացող համա՞յնք, որտեղ յուրաքանչյուրի ձայնը լսելի է, թե՞ թույլ կառավարում, ոչ արդյունավետ ծառայություններ, անհավասարություն և համայնքային զարգացման դանդաղում։ Կարելի է ունենալ և՛ առաջին, և՛ երկրորդ սցենարը՝ կախված այն հանգամանքից, թե որքանով է համայնքում արմատացած մասնակցայնության մշակույթը, և որքան ակտիվ են համայնքի կանայք ներգրավված որոշումների կայացմանը։
Այս ինֆոգրաֆիկան համեմատական ձևով ներկայացնում է, թե ինչ տարբերություններ են առաջանում համայնքում՝ կանանց մասնակցության առկայության կամ բացակայության պայմաններում։
Այն ցույց է տալիս, որ կանանց ակտիվ ներգրավումը նպաստում է ավելի թափանցիկ կառավարմանը, արդյունավետ ծառայություններին և համայնքի ընդհանուր զարգացմանը, մինչդեռ նրանց բացակայությունը կարող է հանգեցնել հակառակ արդյունքների։
Ինֆոգրաֆիկան մշակվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության «Կանանց տնտեսական հզորացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։
Ինֆոգրաֆիկան հասանելի է հետևյալ հղմամբ․
https://armavirdc.am/wp-content/uploads/2026/04/Infographics.pdf

