+(374) 237 23034 | [email protected]
Ընտրությունը մատչելի է բոլորի համար. ոչ մի խոչընդոտ ձեր ձայնի ճանապարհին
Ժողովրդավարությունը իրական է միայն այն ժամանակ, երբ այն ներառական է։ Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Հայաստանում իրականացվում են քայլեր՝ ապահովելու յուրաքանչյուր քաղաքացու ազատ և անկախ մասնակցությունը:
Գիտեի՞ք, որ.
Մատչելիության քարտեզ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գնահատել է շուրջ 2000 ընտրական տեղամասի վիճակը՝ ըստ մատչելիության։ Դուք կարող եք նախապես ստուգել ձեր տեղամասի մատչելիությունը հատուկ ինտերակտիվ քարտեզի միջոցով (հղումը մեկնաբանությունում)։
Տեսողական օժանդակություն. Տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար տեղամասերում հասանելի են լինելու Բրայլյան գրատեսակով հատուկ շաբլոններ՝ գաղտնի և անկախ քվեարկությունն ապահովելու համար։
Հարմարեցված միջավայր. Տեղաշարժման դժվարություն ունեցողների համար նախատեսված են հարմարեցված թեքահարթակներ։ Տեղամասային կենտրոնում քվեարկության խցիկներից առնվազն մեկը պետք է հարմարեցված լինի հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող ընտրողների համար՝ ապահովելով նստած դիրքով քվեարկելու հնարավորություն։
Մի՛ թույլ տվեք, որ տեխնիկական խնդիրները ձեզ հետ պահեն ընտրություններին մասնակցելուց։ Յուրաքանչյուրի ձայնը հավասար է և վճռորոշ:




