Երիտասարդների ներառման նախաձեռնություն

Երիտասարդների ակտիվ մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը կարևոր նախապայման է համայնքների ժողովրդավարական զարգացման համար։ Սակայն խոցելի և մարգինալացված խմբերին պատկանող երիտասարդները հաճախ մնում են գործընթացներից դուրս՝ զրկվելով իրենց ձայնը բարձրացնելու և համայնքի որոշումների կայացման վրա ազդելու հնարավորությունից։

«Երիտասարդների ներառման նախաձեռնություն» ծրագիրը նպատակ ունի փոխել այս իրականությունը՝ խթանելով հաշմանդամություն ունեցող, տեղահանված, սոցիալապես անապահով և էթնիկ փոքրամասնություններին պատկանող երիտասարդների մասնակցությունը Արմավիր և Մեծամոր խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարմանը։

Ծրագրի նպատակներ

  • Մարգինալացված խմբերի երիտասարդների ներառման խոչընդոտների բացահայտում։
  • Նորարարական լուծումների համատեղ մշակում և փորձարկում։
  • Քաղաքականությունների ընդունում տեղական մակարդակում՝ ուղղված խոցելի երիտասարդների ներգրավմանը համայնքային կառավարման գործընթացներում։

Ծրագիրը կիրականացվի մասնակցային մեթոդաբանությամբ․ երիտասարդները չեն լինելու միայն շահառուներ, այլ նաև համահեղինակներ՝ ներգրավվելով ծրագրի բոլոր փուլերին։ Այս ձևաչափը հնարավորություն կտա ոչ միայն ձևակերպել իրական խնդիրները, այլև մշակել այնպիսի գործնական լուծումներ, որոնք կհամապատասխանեն հենց նրանց կարիքներին։

Այս նախաձեռնության շնորհիվ Արմավիրի և Մեծամորի համայնքներում երիտասարդները կստանան ավելի մեծ հնարավորություն իրենց ձայնը լսելի դարձնելու, համայնքի զարգացման գործընթացներում ներգրավվելու և ավելի վստահ ապագա կառուցելու համար։