Երիտասարդների ներառական մասնակցություն Արենիում

«Երիտասարդների ներառական մասնակցություն Արենիում» նախագիծը նպատակ ունի լուծել Արենի համայնքում երիտասարդների տեղական ինքնակառավարմանը չներառված լինելու խնդիրը՝ կրթելով խոցելի խմբերին պատկանող երիտասարդներին իրենց քաղաքացիական իրավունքների վերաբերյալ, համատեղ ձևավորելով և փորձարկելով նրանց ներառման նորարարական մեխանիզմներ և պաշտպանելով ինստիտուցիոնալ փոփոխություններ։

Հիմնական գործողությունները ներառելու են սեմինար, հաքաթոն, երիտասարդամետ կառավարման մեխանիզմների փորձարկում, ինչպես նաև քաղաքականության ամփոփագրի մշակումը՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների կայուն մասնակցությունը՝ հատկապես ուշադրություն դարձնելով խոցելի թաղամասերից երիտասարդների ներառմանը։

Ծրագրի արդյունքները կներառեն քաղաքականության ամփոփագիրը, որն ամրագրելու է գործողությունների և կարիքահեն առաջարկությունների փաթեթ՝ ուղղված երիտասարդների ներառական մասնակցության խթանմանը, ինչպես նաև Հուշագրի ստորագրում Արենի համայնքապետարանի հետ՝ երիտասարդների ներառումը կառավարման պրակտիկայում ինստիտուցիոնալացնելու նպատակով։