Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  Թաուն Հոլ և Բաց տարածք ձևաչափերով միջոցառումների կազմակերպման 62/25 ՄԿԳ ծածկագրով մրցույթի հայտարարություն

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Աջակցություն Հայաստանի 18 համայնքներում մասնակցային բյուջետավորման իրականացմանը» ծրագրի շրջանակում հայտարարում է Թաուն Հոլ և Բաց տարածքձևաչափերով միջոցառումների կազմակերպման գնման մրցույթ։

Մրցույթին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,
  • Ունենա միջոցառումների կազմակերպման գործունեության փորձառություն:
  • Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝   62 / 25 ՄԿԳ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Ծառայությունների մատուցման պայմանագիր։ 

Մասնակիցը՝ իր ցանկությամբ, կարող է դիմել բոլոր լոտերին, կամ ցանկացած լոտի ըստ կից ներկայացված Տեխնիկական առաջադրանքի։

Թաուն Հոլ ձևաչափով և Բաց տարածք միջոցառումների կազմակերպման պահանջները սահմանված են սույն հայտարարությանը կից Տեխնիկական առաջադրանքում։

Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Փաթեթներն ընդունվում են մինչև 2025 թ.հունվարի 31ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաթեթների բացումը կկայանա 2025 թ. փետրվարի 04-ին՝ ժամը 17։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected] էլ. Փոստին:

Հայտի ձևաթուղթը, Հայտի հավելվածի ձևաթուղթը, Մրցույթի կարգը, Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  և Տեխնիկական առաջադրանքը  կարող եք ներբեռնել՝ ստորև։