+(374) 237 23034 | [email protected]
EcoDocu-ն նախաձեռնություն է, որի նպատակն է երիտասարդ առաջնորդներին, երիտասարդական աշխատողներին զինել գիտելիքներով և կարողություններով՝ բնապահպանական կրթությունը վավերագրական ֆիլմերի միջոցով խթանելու համար: Փետրվարի 11-20-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացված EcoDocu-ն համախմբել էր երիտասադրների 9 երկրներից՝ Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Չեխիա, Հայաստան, Վրաստան, Հունաստան, Գերմանիա, Պորտուգալիա և Ուկրաինա:
Դասընթացից հետո հինգ վավերագրական ֆիլմ է ստեղծվել, որոնք անդրադառնում են տարբեր բնապահպանական խնդիրների, ինչպիսիք են սննդային թափոնների խնդիրը, greenwashing-ը, անտառահատումը, վերամշակումը, ինչպես նաև քաղաքականութունների փոփոխությունը և հողի կայուն կառավարման պրակտիկան, արագ նորաձևությունը և այլն: Ֆիլմերը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://linktr.ee/fsbarcelona
Ծրագրի ավարտից հետո ծրագրին մասնակից հայ երիտասարդները տեղեկատվական և հանդիպում և աշխատարան էին կազմակերպել Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում։ Ծրագրի մասնակիցներից Արփի Չոբանյանը, ով ԵԹԿՊԻ մագիստրանտ է, նշում է, որ միշտ հետաքրքրված է եղել խնդիրներով և 2024-ի փետրվարին ԵԹԿՊԻ-ի ընտրությամբ մասնակցել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում FSBarcelona ասոցիացիայի կազմակերպած EcoDocu կրթական ծրագրին։ Media Recycling-ի գաղափարը միջոցառման կազմակերպիչ Արփի Չոբանյանի համար ծրագրի ամենահետաքրքիր բացահայտումներից էր, այդ իսկ պատճառով որոշել էր սեփական փորձով կիսվել այլ երիտասարդների հետ։
Միջոցառումը նախատեսված էր համալսարանի ուսանողների և բոլոր հետաքրքված անձանց համար։ Թեման Media Recycling-ն էր, որը միջոցառման կազմակերպիչ Արփի Չոբանյանի համար ծրագրի ամենահետաքրքիր բացահայտումն էր։
Media Recycling-ի գաղափարը ենթադրում է մեդիայի, այդ թվում՝ վիդեոների, լուսանկարների, ձայնագրությունների և այլ ստեղծագործական նյութերի կրկնակի օգտագործում՝ նոր բովանդակություն ստեղծելու համար: Այս մոտեցումը հատուկ կարևոր է հատկապես էկոլոգիական ոլորտում, որտեղ ուշադրության կենտրոնում է շրջակա միջավայրի վրա թողած ազդեցության նվազեցումը։ Media Recycling-ը կարող է նաև դառնալ կրթական կամ սոցիալական շարժումների համար արդյունավետ գործիք՝ մատչելի և ստեղծագործական միջոցներով կարևոր խնդիրներ բարձրացնելու համար
EcoDocu-ն իրականացվել է Associació Formació i Sensibiltzació Barcelona-ի կողմից Էրազմուս+ ծրագրի ֆինանսավորմամբ և Իսպանիայի ազգային գործակալության (INJUVE) աջակցությամբ: