Արմավիրի ակտիվ խմբի ներկայացուցիչների նախաձեռնությունը համայնքի երիտասարդների հետ

Ապրիլի 19-ին Արմավիր համայնքի ակտիվ խմբի ներկայացուցիչները «Ներառական մասնակցություն լեգիտիմ ընտրություններին» ծրագրի շրջանակներում նախաձեռնել էին հանդիպում համայնքի երիտասարդների հետ։

Հանդիպման առաջին հատվածում վերջիններս խոսեցին ակտիվ քաղաքացի լինելու և ընտրություններին մասնակցելու կարևորության մասին, տեղեկացրեցին ընտրական գործընթացների մասին և հորդորեցին մասնակիցներին լինել ակտիվ, գիտակից և պահանջատեր քաղաքացիներ։

Հանդիպման երկրորդ մասում երիտասարդները կազմակերպեցին բանավեճ «Ընտրությունների մասին բավարար տեղեկատվություն չունեցող անձինք չպետք է մասնակցեն ընտրություններին» թեմայով։

Հանդիպումն ընդգծեց, որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է, և տեղեկացված ու ակտիվ մասնակցությունը հանդիսանում է ուժեղ և պատասխանատու հասարակության հիմքը։


Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և այն պարտադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության տեսակետները։

#EU